Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական
գործընկերության մասին համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ռեժիմների միջև աճող
համաձայնեցումը և ընդգծում ժողովրդավարությունների միասնականության
կարևորությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս
Ստոլտենբերգը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար տերությունները գնալով ավելի են
միավորվում: Նրանք միմյանց աջակցում են այնպես, ինչպես մենք երբեք նախկինում չենք
տեսել»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ավելի կարևոր է, որ «մենք միասնական լինենք որպես
ազատության և ժողովրդավարության հավատացող երկրներ»:
Պարբերականը նշել է, որ Ռուսաստանի
Դաշնության և ասիական այլ երկրների միջև շփումների խորացումը նշանակում է, որ
ՆԱՏՕ-ի համար գնալով ավելի կարևոր է դառնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
դաշնակիցների հետ համագործակցությունը։